ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արդեն շուրջ 1 շաբաթ է` գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնում են, որ Գասպարյանի ինքնազգացողությունն օրեր առաջ կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։
Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակի վատթարացումը, ըստ նույն աղբյուրի, 2021թ–ի հունվարին տարած ինսուլտի հետևանքն է։