Չորրորդ զորամիավորումն անցկացրել է հրամանատարական հավաքներ

Չորրորդ զորամիավորման զորամասերից մեկում մայիսի 21-ին անցկացվել են հրաձգային և մոտոհրաձգային վաշտերի ու մարտկոցների հրամանատարների հավաքներ:

ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հավաքների մասնակիցները զարգացրել են զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման հմտությունները, ամրապնդել անհատական պատրաստության մակարդակն ու ղեկավար փաստաթղթերի իմացությունը։