Արցախում պարետատան նիստում քննարկվել է առանձին պաշտոնյաների վարքագիծը․ Տեսանյութ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել պարետատան նիստ։

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր հրավիրել եմ պարետատան նիստ: Քննարկել ենք՝

✅ Հանրապետությունում համավարակային իրավիճակը

✅ Հակահամաճարակային կանոնների պահպանման գործում որոշ պաշտոնյաների և օրենսդիրների վարքագիծը

✅ Բուհական, հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատանքների վերսկսման հարցը:

Համավարակի տարածման ռիսկերը չեն նվազել: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին խստորեն հետևել պարետի կողմից սահմանված կանոններին», իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահը:

Նշենք, որ Արցախում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք, որոնք բոլորն էլ եղել են հանրային սննդի կետում աշխատողներ։

Պարետատան նիստում քննարկել ենք առաջիկա մեր անելիքները

Հարգելի ՛ հայրենակիցներԱյսօր հրավիրել եմ պարետատան նիստ: Քննարկել ենք՝ ✅ Հանրապետությունում համավարակային իրավիճակը✅ Հակահամաճարակային կանոնների պահպանման գործում որոշ պաշտոնյաների և օրենսդիրների վարքագիծը ✅ Բուհական, հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատանքների վերսկսման հարցը: Համավարակի տարածման ռիսկերը չեն նվազել: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին խստորեն հետևել պարետի կողմից սահմանված կանոններին: #Կրիր_դիմակ#Փրկիր_կյանքեր

Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on Wednesday, August 19, 2020