Հերթեր ու դատարկ ցուցափեղկեր. ինչ իրավիճակ է Ուկրաինայում

Ուկրաինայում, ռազմական իրադրությամբ պայմանավորված, տարբեր քաղաքներում հերթեր ու կուտակումներ են խանութներում, բանկերի, բանկոմատների, սպասարկման տարբեր կետերի մոտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ուկրինֆորմ»-ը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տարբեր քաղաքներից հրապարակել է լուսանկարներ, որոնք պատկերում են մարդկանց կուտակումները:

Մասնավորապես, Կիևում ավտոմեքենաների հերթեր են գազալցակայաններում:

Կուտակումներ կան դեղատների, բանկերի մոտ:

Նման իրավիճակ է Սևերոդոնեցկում: Բանկերի ու բանկոմատների մոտ հերթերից բացի, «Ուկրինֆորմ»-ը հրապարակել է խանութներից լուսանկարներ, որտեղ երևում են դատարկ ցուցափեղկերը:

«The Insider»-ը հրապարակել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են շատերը ավտոմեքենաներով լքում Կիևը: