2020թ.-ի «East-West Residency» ծրագիրը փնտրում է բացառիկ արվեստագետների

2020թ.-ի «East-West Residency» ծրագիրը փնտրում է բացառիկ արվեստագետների
2020թ.-ի «East-West Residency» ծրագիրը փնտրում է բացառիկ արվեստագետների

Creative Armenia մամլո գրասենյակի մամլո հաղորդարգրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Հայաստանի առաջատար արվեստագետներին կոչ ենք անում դիմելու Բրյուսելում մեկամսյա ստեղծարար կացության ծրագրին 

Creative Armenia-ն և Պողոսյան հիմնադրամը հայտարարում են 2020թ.-ի «East-West Residency» ծրագիրը՝ նախատեսված Հայաստանի բացառիկ արվեստագետների համար։ Երեք արվեստագետներ կընտրվեն մեկամսյա կացության համար՝ ստեղծագործելու և համագործակցելուՊողոսյան հիմնադրամի Վիլա Էմպենում, որը արտ-դեկո ճարտարապետական կառույց է Եվրոպայի սրտում։ 

«Հայ արվեստագետներին Վիլա Էմպենում հյուրընկալելը մեզ համար կարևոր նշանակություն ունի», — նշեց Պողոսյան հիմնադրամի գլխավոր տնօրեն Լումա Սալամեն։ «Այն արտացոլում է հիմնադրամի առաքելությունը, որը արվեստի համընդհանուր լեզվի միջոցով արևմտյան և արևելյան մշակույթների միջև երկխոսություն ստեղծելն է»։

2019 թ.-ի «East-West Residency» ծրագրի արվեստագետներն էին գեղարվեստական ղեկավար, գեղագիր Ռուբեն Մալայանը և արվեստաբան, համադրող Վիգեն Գալստյանը։

«Մինչ մեր 2019թ.-ի արվեստագետները վերադառնում են բրյուսելյան կացությունից՝ լի նոր գաղափարներով և հնարավորություններով», — ասաց Creative Armenia մշակութային հիմնադրամի հիմնադիր տնօրեն Կարին

Հովհաննիսյանը, — «մենք նոր արվեստագետների բացահայտելու և խրախուսելու մեծ սպասելիքներ ունենք»։

2020թ.-ի «East-West Residency» ծրագիրը բաց է արվեստի տարբեր ոլորտների առաջատար արվեստագետների համար, որոնք ունեն Հայաստանի կացություն։ Ծրագրի մասին ավելին իմանալու և դիմելու համար այցելեք creativearmenia.org/residency կայքէջ։ Հայտերն ընդունվում են մինչեւ հոկտեմբերի 15-ը»։