«Այստեղ թաղված է ազնիվ մարդու ձայնը»․ Մինսկում բողոքի ակցիաներին մասնակցում են նաև շրջանավարտները

Բելառուսի իշխանությունների դեմ բողոքի ցույցերը արդեն մասսայական բնույթ են ստանում․ գործադուլ են հայտարարել երկրի հիմնական գործարանները և պատրաստվում են մեծ հանրահավաք անցկացնել մայրաքաղաք Մինսկում։

Բողոքի ակցիաներին միացել են նաև պատանիները․ Մինսկի 20 գիմնազիաների շրջանավարտներ մոմավառություն են կազմակերպել՝ «Այստեղ թաղված է ազնիվ մարդու ձայնը»։ Ակցիայով նրանք ակնարկել են, որ օգոստոսի 8-ին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններն անցել են մեծ ընտրախախտումներով, արդյունքները կեղծվել են։Այս մասին տեղեկացնում է տելեգրամի բելառուսական Nexta ալիքը։