Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում մայիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Մայիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:

Երևան քաղաքի ապրիլի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան`                  29.50C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                      2.90C (1979 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                 13.80C

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։