Բազմաթիվ «տասովշիկներ» անցնում են քրեական օրենսգրքով արգելված սահմանները․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միություն» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հանրապետությունում կրիմինալ վիճակը մտահոգիչ է, բազմաթիվ «տասովշիկներ» անցնում են քրեական օրենսգրքով արգելված ահմանները:

«Անկախ դիտորդը» երեկվանից առ այս պահը ընտրակաշառքի մասին բազմաթիվ ահազանգեր է ստացել ու շարունակում է ստանալ:Բոլոր դեպքերով հանցագործության մասին հաղորդումներ ենք ուղարկում իրավապահներին: Մեր իրավաբաններն արդեն չեն հասցնում:

Խիստ մտահոգիչ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն 30 ժամից ավել չի քննարկում դատախազի՝ Արմեն Չարչյանին կալանավորելու միջնորդությունը:

Հիշեցնեմ՝ ասուլիսս ժամը 12:00-ին Պուշկինի 49 հասցեում: