Մահացած զինծառայողի ընտանիքը կստանա ընտանեկան նպաստ

Մահացած զինծառայողի ընտանիքը կստանա ընտանեկան նպաստ
Մահացած զինծառայողի ընտանիքը կստանա ընտանեկան նպաստ

Մարդու իրավունքների պաշտպանը հաշվի առնելով մահացած զինծառայող Ժորա Մկրտչյանի ընտանիքի ծանր սոցիալական վիճակը դիմել էր Արագածոտնի մարզպետին` խնդրելով քննարկել Մկրտչյանի ընտանիքին սոցիալական աջակցություն տրամադրելու հնարավորության հարցը:

Արագածոտնի մարզպետը, Պաշտպանի գրությանն ի պատասխան հայտնել է, որ մահացած զինծառայողի ընտանիքը 2013թ. ապրիլ ամսից կընդգրկվի ընտանեկան նպաստ համակարգում:

Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ Պաշտպանը շարունակում է զինծառայող Ժորա Մկրտչյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի և դատարանի կողմից իրականացված դատաքննության վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունը, որի արդյունքում կներկայացնի իր գնահատականները տվյալ գործով բոլոր իրավասու մարմինների կողմից կատարած աշխատանքի և դատական ակտի վերաբերյալ` դրանից բխող համապատասխան առաջարկություններով: