«Իսրայելական զենքը խաղալիք էր, որով մեր երեխաներն են խաղում»․ Աբդոլլահիանը՝ Իսրայելի երեկվա հարվածների մասին. «Ազատություն»

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ երեկոյան, հարված չէր, NBC News-ի եթերում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ շեշտելով՝ «դրանք ավելի շատ խաղալիքներ էին, որոնցով խաղում են մեր երեխաները, և ոչ թե անօդաչու թռչող սարքեր»:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Աբդոլլահիանը, ով Նյու Յորքում է՝ մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, ասել է, որ Իրանը պատասխան չի նախապատրաստում, քանի դեռ Իսրայելը լուրջ հարձակում չի ձեռնարկել:

«Քանի դեռ Իսրայելը նոր արկածախնդրություն չի ձեռնարկել մեր շահերի դեմ, մենք նոր պատասխան ձենք նախապատրաստում»,- ասել է Իրանի արտգործնախարարը՝ զգուշացնելով՝ եթե Իսրայելն իսկապես հարվածի Իրանին, պատասխանը կլինի «արագ և խիստ»:

Երեկ հաղորդվեց, որ Իսրայելը վաղ առավոտյան պատասխան հարվածն է հասցրել Իրանին։ Իրանական լրատվամիջոցները հայտնեցին երկրի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքում լսված պայթյունների մասին։ Իրանցի պաշտոնյան Reuters-ին ասել էր, որ հրթիռային հարձակում չի եղել, և պայթյունները եղել են Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերի ակտիվացման հետևանք։

Անդրադառնալով ապրիլի լույս 14-ի գիշերը Իսրայելի ուղղությամբ մի քանի հարյուր ԱԹՍ և հրթիռներ արձակելու փաստին՝ Իրանի արտգործնախարարը շեշտել է՝ դա «նախզգուշացնող» հարված էր։ «Մենք կարող էինք հարվածել Հայֆային և Թել Ավիվին։ Մենք կարող էինք նաև թիրախավորել Իսրայելի բոլոր տնտեսական նավահանգիստները։ Բայց մեր կարմիր գծերը քաղաքացիական անձինք ենք։ Մեր նպատակը միայն ռազմական էր», – ասել է Աբդոլլահիանը։

Ապրիլի լույս 14-ի գիշերը Իրանը մի քանի հարյուր ԱԹՍ և հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը Իսրայելի կողմից ռմբակոծման, որի հետևանքով իրանցի բարձրաստիճան զինվորական զոհվեց։ Իրանի հարձակումը լուրջ հետևանքներ չունեցավ՝ ԱԹՍ-ների ու հրթիռների գերակշիռ մասը Իսրայելն ու դաշնակիցները ոչնչացրեցին օդում։

Թեհրանը հայտարարեց, որ հարձակումը պատասխանն էր ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժանմունքի վրա Իսրայելի օդային հարվածի, որի հետևանքով իրանցի պաշտոնյաներ են զոհվել։