«Ընդդիմությունը չունի առաջնորդ, փնտրտուքների մեջ է, նոր թեկնածու են ցանկանում տեսնել: Եվ եթե ընդդիմադիր բոլոր կուսակցությունները ուզում են ունենալ մեկ միասնական թեկնածու, ապա նրանք լուրջ խնդիրներ ունեն ու անկախ ամեն ինչից՝ պարտվելու են»,- Aravot.am-ի հետ զրույցում, գալիք նախագահական ընտրությունների մասին խոսելիս, ասաց իրեն նախագահի թեկնածու հայտարարած էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
Նրա ձեւակերպմամբ՝ ԱԺ ընտրությունների նույն թվերն ունենալու ենք նաեւ նախագահականի ժամանակ: «5-ից 7 տոկոսանոց կուսակցություններին նույն ճակատագիրն է սպասում: Եվ եթե գործընթացներն այս տեմպով գնան՝ կհաղթի Սերժ Սարգսյանը, բայց եթե ասում եմ կհաղթի, ապա նկատի ունեմ իմ թեկնածությունը մի կողմ դրած: Իսկ ընդհանրապես նախագահական ընտրությունների ժամանակ պայքարը լինելու է իմ եւ Սերժ Սարգսյանի միջեւ, որովհետեւ նա ունի վարչական մեծ ռեսուրս, որը միանշանակ կծառայի իրեն: Իսկ ես ունեմ ազգային գաղափարախոսություն՝ հայոց «Սասնա ծռեր» էպոսը, որի շուրջ էլ համախմբվելու է ամբողջ ազգը: Հիմնական պայքարը գնալու է պետության վարչական մասի եւ ազգաբնակչության միջեւ»:
Սեդրակյանի մեկնաբանմամբ՝ հեքիաթներում սյուժե կա, երբ ինչ-որ մեկը դուրս է գալիս պայքարելու վիշապի դեմ՝ ասում են մի գնա, քեզանից հզորներն էլ են եղել. «Նախկինում ո՞վ կամ ի՞նչ է արել , ես չեմ ուզում գնահատական տալ, ես պայքարելու եմ Հայաստանում արդարությունը վերականգնելու համար: Իսկ թե ո՞վ կլինի այդ պայքարում իմ դեմ կանգնածը, էական չէ»: Սեդրակյանը համոզված է, եւ ՀՀԿ-ում եւ ԲՀԿ-ում շատ ազնիվ մարդիկ կան, ինչպես նաեւ ընդդիմությունում՝ շատ անարդարները, որոնց ազգն ուղղակի չի ուզում տեսնել:Կարդալ ավելին