«Բարգավաճ Հայաստանը» ցանկանում է դիմել Սահմանադրական դատարան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ցանկանում է դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու, թե որքանով է իրավաչափ արտակարգ դրության օրերին հավաքների կազմակերպման արգելք սահմանելու մասին կառավարության որոշումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:

«Անհրաժեշտ չափով պատգամավորների ստորագրություններ հավաքելուց հետո դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը»,- ասաց Տոնոյանը:

Նա նշեց, որ իրենց խմբակցության պատգամավորների ձայները բավարար չեն ՍԴ դիմելու  համար, ուստի ստորագրություններ հավաքելու հարցում դիմել են «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը: