Մնացական Բիչախչյանն ազատվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնից

Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ազատվել է աշխատանքից:

Բիչախչյանը տեղափոխվել է ոստիկանության կադրերի ռեզերվ: Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2015 թվականից:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: