Սոթքի ոսկու հանքավայրից հրատապ տարհանվել է գիշերային հերթապահություն իրականացնող 150 աշխատակից․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունը․

«Ադրբեջանական այսօրվա կրակոցների պատճառով դարձյալ խաթարվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը, խախտվել են աշխատողների իրավունքները:

Հրատապ տարհանվել է գիշերային հերթապահություն իրականացնող 150 աշխատակից:Այս փաստը ստուգվել և հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից: Արձանագրվել է նաև այս մասին «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության պաշտոնական հաստատումը»: