Գեղարքունիքի մարզում լույս աշխարհ է եկել արցախցի չորրորդ երեխան

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել արցախցի չորրորդ երեխան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի բժշկական կենտրոնից, արցախցի նորածինն աղջիկ երեխա է՝ 3 կիլոգրամ 540 գրամ քաշով եւ 52 սանտիմետր հասակով։ Նա Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից բռնի տեղահանված եւ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ապաստանած Արմեն Մնացականյանի եւ Սյուզաննա Բադալյանի երկրորդ երեխան է։ Նորածնին  անվանակոչել են  Նռանե։ Մնացականյանների ընտանիքը բռնի տեղահանվել է 6 շնչով, իսկ նորածինն արդեն այս ընտանիքի յոթերորդ անդամն է։

Մինչ այդ արցախցի 1 երեխա ծնվել էր Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, 2-ը՝ Սևան քաղաքում։