Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ:

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-19-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Դեկտեմբերի 17-22-ին Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն 20-21-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի 8-10 աստիճանով: