Դեսպան Կարմիրշալյանը հեռախոսազրույց է ունեցել Կրիստինա Գալաչի հետ

Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու Իսպանիայի արտաքին գործերի և Իբերոամերիկյան ու Կարիբյան տարածաշրջանների հարցերով պետքարտուղար (ԱԳ նախարարի տեղակալ) Կրիստինա Գալաչը հեռախոսազրույց են ունեցել:

Նրանք քննարկել հայ-իսպանական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող խնդիրները։ Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը: