Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. վարչապետ

Հաջորդ շաբաթ տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հաջորդ շաբաթ տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Հայաստանը Ադրբեջանին առաջարկել է նաև անցկացնել սահմանազատման հանձնաժողովի նիստ, այն անցկացնելու սկզբունքային պայմանավորվածություն կա։ Հայաստանը պատրաստ է նաև օր առաջ տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակմանը՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների ներքո»,- ընդգծեց Փաշինյանը։