ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ավարտել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ «շատ լավ» հեռախոսազրույցը, որը տևել է շուրջ մեկ ժամ։
«Հեռախոսազրույցի մեծ մասը հիմնված էր երեկ Պուտինի հետ իմ խոսակցության վրա՝ ՌԴ-ի և Ուկրաինայի պահանջներն ու կարիքները համադրման նպատակով», – գրել է Թրամփը։
Նա հավելել է, որ գործընթացը «շատ լավ ընթացքի մեջ է» և պատրաստվում է հանձնարարել Պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին՝ հրապարակել քննարկված կետերի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն։
«Այդ հայտարարությունը կտեղադրվի շատ շուտով», – նշել է Թրամփը։