Լավրովը ԱՄՆ-ում քննարկելու է ԼՂ հիմնախնդիրը՞

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը այսօր եռօրյա պաշտնոնական այցով մեկնում է ԱՄՆ: Այդ մասին տեղեկացնում է «Վեստի» լրատվականը: Ըստ այդմ, Լավրովը ԱՄՆ-ում հանդիպումներ կունենա ԱՄՆ նախագահի, Պետքարտուղարի, ինչպես նաեւ ԱՄՆ Կոնգրեսականների, քաղաքագետների հետ: Ըստ«Վեստի»-ի հանդիպման ընթացքում քննարկվելու են մի շարք երկկողմ հարցեր, ստորագրվելու են փաստաթղթեր, ինչպես նաեւ քննարկելու է Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրավիճակը: Միաժամանակ, ռուսական այլ կայքերի հաղորդմամբ, բացի այս հարցերից, Լավրովը ԱՄՆ-ում քննարկելու է ԼՂ հիմնախնդիրը:

© Medialab.am