Կարելի է չէ՞, մի քիչ մտածել ու չօգտագործել զինվորական համազգեստը նեղ խմբային շահերի սպասարկման գործում․ Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Աբսուրդի ժանրից։
Լարված սահմանային իրավիճակի պայմաններում ոմանք զինվորական համազգեստ են հագնում ու փորձում են շարունակել իրենց ապատեղեկատվածան արշավները։

Կարելի է չէ՞, մի քիչ մտածել ու չօգտագործել զինվորական համազգեստը նեղ խմբային շահերի սպասարկման գործում, ու նաև մոտավոր պատկերացում ունենալ, թե ինչպիսի արձագանք կարող է նման վարքագիծն ունենալ ադրբեջանական կայքերում։

Երեկվանից վիրտուալ տարածքում ադրբեջանցիները տարածում են տվյալ անձի զնվորական հագուստով բերման ենթարկվելու կադրերը՝ մեկնաբանությամբ, թե Հայաստանում դասալիք զինվորները ոստիկանության կողմից ճնշումների են ենթարկվում։

Մի քիչ կարելի է չէ իրավիճակը պատկերացնել ու նոր որևէ գործողություն անել։ Ուրիշ ժամանակ ազգային արժեքից ու հայրենասիրությունից կխոսեք․․․»