Հայաստան է ժամանում Լեհաստանի նախագահը

Հայաստան է ժամանում Լեհաստանի նախագահը
Հայաստան է ժամանում Լեհաստանի նախագահը

Սերժ Սարգսյանի հրավերով այսօր` հուլիսի 27-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, տիկնոջ՝ Աննա Կոմորովսկայայի հետ: Այցի ընթացքում Կոմորովսկին հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Գարեգին Բ Կաթողիկոսի հետ:
Ինչպես տեղեկացնում է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքէջը` Կոմորովսկին Հայաստան կժամանի Հարավային Կովկաս կատարելիք իր տարածաշրջանային 6-օրյա այցի շրջանակներում, որի ընթացքում նա արդեն իսկ այցելել է Բաքու, իսկ Երեւանից էլ կմեկնի Թբիլիսի:

© Medialab.am