«Հայ ժողովուրդը ղազագրի վրա հիմնված գործունեություն ծավալող անձանց և ուժերի վզներից բռնելու և ԱԺ դահլիճից դուրս է շպրտելու»․ Նիկոլ Փաշինյան

Հայ ժողովուրդը ղազագրի վրա հիմնված գործունեություն ծավալող անձանց և ուժերի վզներից բռնելու և ԱԺ դահլիճից դուրս է շպրտելու, այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա պատասխանեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, ով ԱԺ նիստում հեգնանքով էր խոսել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասին։

«Ես ուզում եմ ցավով արձանագրել, որ այս դահլիճում դեռևս կան մարդիկ, ովքեր երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձևավորված կառավարության կամ նրա անդամի մասին կարող են խոսել հեգնանքով։ Ընդ որում, խոսքն այնպիսի մարդկանց մասին է, ում քաղաքական կարիերան, ինչպես օրերս պարզվեց, հենված է մի իրողության վրա, որը լայն ժողովրդական շրջանում անվանում են ղազագիր»,- ասաց Փաշինյանը։

Նա հավելեց՝ պարզվում է, որ այդ մարդիկ սովոր են հարգալից վերաբերվել միայն այն պարագաներում, երբ հագալից չլինելն իրենց համար կարող է կոնկրետ ֆիզիկական սպառնալիք առաջացնել։

«Եվ ես ուզում եմ ասել, որ սա անընդունելի է և համոզված եմ, որ հայ ժողովուրդը ղազագրի վրա հիմնված գործունեություն ծավալող անձանց և ուժերին այ սենց վզներից բռնելու է և էս դահլիճից ընդհանրապես դուրս է շպրտելու»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։