«Թատրոն-X» ինտերակտիվ փառատոնը սկսվել է

«Թատրոն-X»  ինտերակտիվ փառատոնը սկսվել է
«Թատրոն-X» ինտերակտիվ փառատոնը սկսվել է

Սկսվել է «Թատրոն-X» հանրապետական 5-րդ փառատոնը, որը ամեն տարի հյուրընկալում է Երեւանի, մարզերի եւ ԼՂՀ թատերական խմբերին: Այս թառատոնը Հայաստանում անցկացվող տասնյակ փառատոններից տարբերվում է նրանով, որ ամեն ներկայացումից հետո անցկացվում է Մշակութային միասնություն կոչվող բանավեճ ՝ ավելի ինտերակտիվ դարձնելով ներկայացումները բաց հրապարակային մասնագիտական քննարկումների միջոցով:

Այս տարի փառատոնը կհյուրընկալի 30 թատերախումբ, իսկ մարզերում ներկայացուներից հետո ստեղծագործողների և ուսանողների մասնակցությամբ կանցկացվեն վարպետության դասեր ու կլոր սեղաններ:

Հիշեցնենք, որ «Թատրոն-X»-ը անցկացնում է Ազգային թատերական ստեղծագործական միավորումը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

© Medialab.am