Արցախում հեղափոխություն չի եղել, իսկ հակահեղափոխական ուժերը ջախջախիչ պարտություն են կրել․ Փաշինյան

Արցախում հեղափոխություն չի եղել, բայց ասեմ նաև, որ Արցախում հակահեղափոխություն էլ չի եղել, այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին։

Ավելին, Արցախում, ըստ վարչապետի, հակահեղափոխական ուժերը ջախջախիչ պարտություն են կրել։

«Արցախում հակահեղափոխական ուժերը ջախջախիչ պարտություն են կրել։ Եթե հիշում եք՝ ես մի անգամ ասել էի՝ եթե Արցախը ոմանք դարձնեն հակահեղափոխության օջախ, մենք այն կդարձնենք հեղափոխության օջախ։ Այսօրվա պրոցեսը հետևյալն է՝ Արցախում հեղափոխություն տեղի չի ունեցել, հակահեղափոխություն տեղի չի ունեցել։ Տեղի են ունեցել ընտրություններ, և մենք պետք է երաշխավորենք, ապահովենք նորընտիր կառավարության հետ որ Արցախում բարեփոխումները արդյունավետ տեղի ունենան», -հայտարարեց վարչապետը։