Հրապարակում փուչիկների պայթյունից տուժածներին կվիրահատի գերմանացի մասնագետը

Հրապարակում փուչիկների պայթյունից տուժածներին կվիրահատի գերմանացի մասնագետը
Հրապարակում փուչիկների պայթյունից տուժածներին կվիրահատի գերմանացի մասնագետը

Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական համերգ–հավաքի ժամանակ փուչիկների պայթյունից տուժածների մի մասին կվիրահատի Ադրիան Դայգլեր անունով գերմանացի բժիշկը:

«Այս որոշումը կայացվել է Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի՝ երեկ Ադրիան Դայգլերի հետ հանդիպման ժամանակ։

Ադրիան Դայգլերը Գերմանիայի Հեյդելբերգի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր է և Հայաստանում է հրավիրվել ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ։

Այս պահին ԱՆ-ում ամբողջական տվյալներ չկան, թե քանի պլաստիկ վիրահատություն կպահանջվի ներկայում հիվանդանոցում գտնվող 54 տուժածներից», – հաղորդում է Tert.am-ը:

© Medialab.am