Պաշտպանիչ 20 համազգեստ «Նորք» հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցի համար․ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

«Համաճարակի դեմ պայքարող բժիշկների ու բժշկական անձնակազմի անվտանգությունն առաջնահերթ կարևորություն ունի: Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը շարունակում է աշխատել գործընկեր կազմակերպությունների հետ՝ օգնելու մեր բժիշկներին լինել ապահով՝ իրենց անձնուրաց աշխատանքը կատարելիս:

Մեր գործընկեր Public Journalism Club (PJC) Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ) հետ համագործակցությամբ մենք ձեռք ենք բերել հեղուկներից ու մասնիկներից պաշտպանիչ 20 համազգեստ «Նորք» հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցի համար»,- այս մասին հայտնում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը: