Ահաբեկիչ Էրդողանը Բաքվի բռնապետի ձեռամբ ՌԴ-ին փորձում է դուրս մղել տարածաշրջանից․ Հովհաննիսյան

Թուրքագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է.

«Բաքվի բռնապետն ու ահաբեկիչ Էրդողանը փորձում են Ռուսաստանին դարձնել հակամարտող կողմ, որպեսզի դուրս հանեն ռուսական խաղաղապահ ուժերին Արցախից, ինչպես նաև բացառեն Ռուսաստանի միանձնյա միջնորդությունը։

Սա չի արվում նրա համար, որպեսզի Արցախ բերվեն միջազգային խաղաղապահներ, կամ միջնորդ կողմեր դառնան, օրինակի համար Մինսկի խումբը։

Սա արվում է բացառապես նրա համար, որպեսզի թուրքերը խաղաքարտ ունենան Արցախում թուրք խաղաղապահների մուտքի համար, ինչպես նաև Թուրքիային միջնորդ կողմ դարձնելու համար․․․

Ահաբեկիչ Էրդողանը Բաքվի բռնապետի ձեռամբ ՌԴ-ին փորձում է դուրս մղել տարածաշրջանից․․․»։