8-րդ միջոցառման շահառուների շրջանակը ընդլայնվել է

Այսուհետ պետական օժանդակության 8-րդ միջոցառման (https://bit.ly/2Kcgjr7) շահառու են համարվում նաև հետևյալ ոլորտներում ներգրավված քաղաքացիները և անհատ ձեռնարկատերերը.
✔️ ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ),
✔️ նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),
✔️ սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),
✔️ զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն։

📍 9-րդ միջոցառման (https://bit.ly/3esMosE) շահառու է համարվում նաև այն ընտանիքը, որի գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։

🌐 Հակաճգնաժամային սոցիալական բոլոր ծրագրերին կարող եք ծանոթանալ և դիմել այստեղ՝ https://dimum.ssa.am/ ։
📞 Հարցերի դեպքում զանգահարե՛ք՝ 011 300 114 հեռախոսահամարին։

Այս մասին նշված է ՀՀ կառավարության Ֆեյսբուքի իր էջում։