5-րդ զորամիավորումում անցկացվել են կապի վարժանքներ

Առաջադրվող մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են ուսումնական վարժանքներ:

Սահմանված ժամկետներում բացազատվել են կապի դաշտային հանգույցներ, իրականացվել են ներդաշնակ գործողություններ, ստուգվել է կապի արդյունավետությունը։ Վարժանքներին ներգրավված անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն։

Այդ մասին տեղեկացնում են Պաշտանության նախարարությունից: