Բարձրացվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հատուցման գումարների չափը․ ով որքան կվճարի

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը: Ըստ նախագծի՝ բարձրացվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հատուցման գումարների չափը։

«Քանի որ բոլոր հաշվարկներով մենք արձանագրել ենք, որ հատուցման հիմնադրամի գումարները բավարար չեն լինելու մեր բոլոր հայրենակիցների հատուցումն ժամանակի ընթացքում տրամադրելու համար, փոխվել են հավաքագրվող դրոշմանիշային վճարների դրույքաչափերը և որդեգրվել է կիսապրոգրեսիվ համակարգը։ Մասնավորապես, մինչև 100 հազար դրամ աշխատավարձի դեպքում դրոշմանիշային վճարի չափը լինելու է 1500 դրամ, 100 հազարից մինչև 200 հազար դրամի դեպքում՝ 3000 դրամ։ 201 հազար դրամից մինչև 500 հազար դրամի դեպքում՝ 5500 դրամ, 501 հազար դրամից մինչև 1 մլն դամի դեպքում՝ 8000 դրամ, 1 մլն 1 դրամը գերազանցելու դեպքում՝ 15 հազար դրամ հատուցման վճար»,- մանրամասնեց Ռուստամ Բադասյանը։