Սուրեն Պապիկյանը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Դեբորա Գրիզերի հետ

Հեղինակ MediaLab

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր հեռավար հանդիպում եմ ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ:

Քննարկել ենք Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների ընթացիկ վիճակը և նախանշել համայնքների միավորման առաջիկայում մեկնարկող գործընթացի շրջանակում հետագա համագործակցության հնարավորությունները»: