Կառավարությունը մտադիր է համաներել զինծառայության կարգի դեմ քրեական գործերով անցնող 44-օրյա պատերազմի մասնակիցներին. «Ազատություն»

«Ազատություն». Կառավարությունը մտադիր է համաներել 44-օրյա պատերազմին մասնակցած այն քաղաքացիներին, որոնք անցնում են զինվորական ծառայության կարգի դեմ քրեական գործերով։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում երկու օր է շրջանառվում է Քննչական կոմիտեի առաջարկած Համաներման մասին օրենքի նախագիծը։

Կոմիտեն իր առաջարկի նպատակ է ներկայացնում պատերազմի օրերին Հայաստանի զինված ուժերի կողքին կանգնած քաղաքացիներին գնահատելը և ընդգծում՝ «սրանով ցուցաբերվում է մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ»։

Թեև վիճակագրություն չի նշվում ու հայտնի չէ, թե ընդունելու դեպքում քանի հոգու վրա կտարածվի համաներումը, բայց նախագծում նշվում է, որ կհամաներվեն ինչպես մինչև պատերազմի սկիզբը՝ սեպտեմբերի 26-ը ներառյալ ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձինք, այնպես էլ՝ ռազմական գործողությունները դադարելուց հետո՝ նոյեմբերի 9-ից մինչև մարտի 24-ը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար դատապարտված զինծառայողները։

Թեև նախագիծը մեծ ուշադրություն դեռ չի գրավել, բայց համաներման գաղափարն առհասարակ դրական է գնահատվում։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքով՝ կալանավայրերը պետք է բեռնաթափել։ Ավելին՝ սկզբնաղբյուրում: