Ադրբեջանական մարտական հենակետերից կրակ է արձակվել Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ․ ՊՆ

«Այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։

Հակառակորդի կրակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է»,- այս մասին գրել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։