Ժամը 11։00-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել

Ժամը 11.00-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել։Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ-ից։ 

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով»,- ասված է հաղորդագրությունում։