Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց

The first court session of the PAP leader Gagik Tsarukyan took place at the Kentron and Nork-Marash Court of General Jurisdiction

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշեց բավարարել ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամսով կալանավորումը ընտրելու մասին։ Գագիկ Ծառուկյանը դատարանի դահլիճից կալանավորվեց և տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» մեկուսարան։

Որոշման հրապարակումից հետո Ծառուկյանի փաստաբանական խումբը հայտարարեց, որ դատարանի կայացրած որոշումը ապօրինի է և պատրաստվում են բողոքարկել այն Վերաքննիչ դատարան։

Նկատենք, որ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը մեկնարկել էր այսօր և շարունակվել շուրջ 9 ժամ, ինչից հետո դատավորը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Քննության ընթացքում Ծառուկյանի պաշտպանական թիմը դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել, որը սակայն մերժվել էր։

Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ։ Նա չի ընդունում մեղադրանքը և համարում է քաղաքական հետապնդում։