Ադրբեջանի ԶՈւ սակրավորները դասընթացներ են անցնում Թուրքիայում

Թուրքիայի զինուժի ականների և ռումբերի վնասազերծման խմբերը  շարունակում են դասընթացներ անցկացնել ադրբեջանական բանակի սակրավորական ջոկատների հետ: 

Թուրք մասնագետների կողմից Իզմիրում անցկացվող դասընթացների տևողությունը 8 շաբաթ է լինելու:

Նշվում է, որ դասընթացին կիրառվում են ժամանակակից և բարձրակարգ տեխնոլոգիայով հագեցած այդ ոլորտի ռոբոտացված վերջին համակարգերն ու դետեկտորները: Ուսումնավարժանքներին մասնակցում են նաև ականներ որոնող շներ: 

Բացի Ադրբեջանի բանակի սակրավորներից, դասընթացին մասնակցում են նաև Լիբիայի, Սոմալիի և Աֆղանստանի բանակների սակրավորական ջոկատները: 

Աղբյուր` Ermenihaber.am