ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կառավարությունը տարբեր ծրագրերով հատկացրել է շուրջ 100 միլիոն դոլար. վարչապետ

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին եւ եղբայրներին աջակցելու համար այս պահի դրությամբ կառավարությունը տարբեր ծրագրերով հատկացրել է շուրջ 100 միլիոն դոլար: Այդ գումարների մի մասն արդեն իսկ հասել է հասցեատերերին, մյուս մասը կհասնի առաջիկա ամիսներին, տարբեր ծրագրերի շրջանակներում»,- այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։