«Մեկ մարդու օրենք փոխել՝ կներեք, դա նույնիսկ Հիսուս Քրիստոսն իրեն թույլ չի տվել». Նազենի Ղարիբյան

«Մեկ մարդու օրենք փոխել՝ կներեք, դա նույնիսկ Հիսուս Քրիստոսն իրեն թույլ չի տվել». Նազենի Ղարիբյան
«Մեկ մարդու օրենք փոխել՝ կներեք, դա նույնիսկ Հիսուս Քրիստոսն իրեն թույլ չի տվել». Նազենի Ղարիբյան

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Ճիշտն ասած՝ չեմ կարող զարմանքս չարտահայտել պարոն Օրբելյանի շուրջ արվող որոշ մեկնաբանությունների հանդեպ։

Ասում են՝ մի՞թե հանուն Օրբելյանի հնարավոր չէ փոխել երկրի օրենքը։ Ներեցեք, դա արդեն մի անգամ հանուն Օրբելյանի արվել է նախկին իշխանությունների օրոք, երկրորդ անգամ էլ պետք է արվի՞։

Ու այսպես շարունա՞կ։ Իսկ երբ ասում ենք, որ մեր երկիրը պետք է դառնա օրենքի եւ կարգի երկիր, դա մշակույթին ու մշակույթի գործիչներին չի վերաբերո՞ւմ։ Իսկ չեք ուզո՞ւմ, որ առանձին օրենսդրական կարգավորում լինի յուրաքանչյուր անհատ արվեստագետի համար՝ ըստ իր ցանկության եւ հայեցողության։ Ասենք՝ եթե այդպիսի ընդհանուր կարգ սահմանվի՝ ես կողմ եմ, դա կլինի բոլորի հավասարությունը նույն կարգի առջեւ, բայց եթե մեկ մարդու համար պետք է մի ամբողջ հանրապետության օրենք փոխել՝ կներեք, դա նույնիսկ Հիսուս Քրիստոսն իրեն թույլ չի տվել»։

Հիշեցնենք, որ Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից, ինչը բուռն քննարկումների ու արձագանքների տեղիք է տվել։