Շվեդիայում թրով զինված տղամարդը հարձակվել է դպրոցի վրա

Շվեդիայի Ֆագերստա քաղաքում, որը գտնվում է Ստոկհոլմից մոտ 180 կմ հեռավորության վրա, թրով կամ, հնարավոր է, մաչետեով զինված անհայտ անձը ներխուժել է տեղի դպրոց և վիրավորել առնվազն երկու մարդու։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ոստիկանությունը արագ ժամանել է դեպքի վայր, կրակ բացել հարձակվողի ուղղությամբ, վիրավորել նրան և ձերբակալել։

Հարձակվողի ինքնությունն ու դրդապատճառները դեռևս չեն հրապարակվել։

Իրավապահները շարունակում են աշխատել դեպքի վայրում։ Տարածքում նաև ոստիկանական անցակետեր են ստեղծվել։