Նախագահի վերահսկողական ծառայության պետի «բարաթը». Լրագիր

Նախագահի վերահսկողական ծառայության պետի «բարաթը». Լրագիր
Նախագահի վերահսկողական ծառայության պետի «բարաթը». Լրագիր

Նախօրեին lragir.am-ի` «Վարչապետը զայրացել է կառավարության նիստին» հոդվածում նշվել էր, որ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը Արամի 72-80 շենքում երկու տասնյակից ավելի բնակարանների է տիրացել: Վերահսկողական ծառայության մամուլի ծառայությունը հերքել էր տեղեկատվությունը, որում մասնավորապես ասվում էր, որ «ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը հերքում է տեղեկատվությունը և պաշտոնական գրությամբ տեղեկացնում, որ սույն ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը» (այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ է Հովհաննես Հովսեփյանի անձի հետ կապված տեղեկատվությունը հերքում վերահսկողական ծառայությունը):

Արամի 72-80 շենքի խաբված բնակիչները, ովքեր սեփական հետաքննությունն են անցկացրել ու lragir.am-ին տրամադրել Հովհաննես Հովսեփյանի վերաբերյալ սույն տեղեկատվությունը, գուցե իրոք «սխալվել» են, քանի որ ըստ ցուցակի` Հովհաննես Հովսեփյանն ընդամենը 2 բնակարան ունի իր անունով: Մնացած բնակարաններին սիմվոլիկ ձևով «տիրացել» են նրա ազգականներն ու ընտանիքի անդամները:

Առկա փաստաթղթերը փաստում են, որ Հովհաննես Հովսեփյանի, նրա ազգականների ու մերձավորների անունով 23 տուն ու մեկ գրասենյակային տարածք է ձեռք բերվել Արամի 72-80 շենքում: Այն դեպքում, երբ այդ տների սկզբնական տերերը իրացման գոտիների բնակիչներն են, որոնց կառավարությունը պարտավորվել էր բնակարաններ հատկացնել այդ շենքում, ու այն մարդիկ, ովքեր գումար են վճարել շինարարներ Գագիկ Պապոյանին ու Սիմոն Աղազարյանին` շենքը կառուցելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ