Քննչական կոմիտեն Ռոբերտ Քոչարյանին տուժող չի ճանաչել

Քննչական կոմիտեն Ռոբերտ Քոչարյանին տուժող չի ճանաչել
Քննչական կոմիտեն Ռոբերտ Քոչարյանին տուժող չի ճանաչել

ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակման վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ  Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի  միջնորդությունը Քննչական կոմիտեն մերժել է:

Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը՝ նշելով, որ միջնորդությունը ներկայացվել էր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողությունների կատարման փաստը:

«Քննչական կոմիտեն միջնորդությունը մերժել է  պատճառաբանելով, որ ձայնագրությունում դատարանի վրա ազդեցություն ունենալու մասին պարունակվող տվյալները պարզելու ուղղությամբ Քննչական կոմիտեն  նախաքննության ընթացքում ձեռնարկել է համապատասխան քննչական և դատավարական գործողություններ, սակայն դրանց արդյունքում դատարանի գործունեությանը միջամտելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել:

Ռոբերտ Քոչարյանին դատավարական կարգավիճակ տալու միջնորդությունը մերժելու մասին Քննչական կոմիտեի որոշումը կբողոքարկեն ՀՀ գլխավոր դատախազին»,- հայտարարել է փաստաբանը: