Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Գեղարքունիքի մարզում և Վանաձոր քաղաքում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 21-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 22-ի ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, Նորատուս, Սարուխան, Կարմիրգյուղ, Գանձակ, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Ծաղկաշեն, Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Ծովասար, Լիճք համայքների, ինչպես նաև «Գավառտրանս», «Արմ», «Հայկ և Նորիկ», «Նոր Բագրևանդ» և «Մարտգազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 21-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 13.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոցի 1-ին փակուղու առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: