Հայաստանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրադարձությունները այդ երկրի ներքին գործն են․ Զախարովա․ Factor.am

Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրադարձությունները հանրապետության ներքին գործն են, և Մոսկվան չի կարող այլ դիրքորոշում ունենալ այս հարցում: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը:

«Դա ինքնիշխան պետության ներքին գործն է, այն այդ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթաց է, այդ պատճառով էլ այստեղ այլ գնահատականներ չեն կարող լինել»,- ասել է նա։ Դիվանագետն ընդգծել է, որ ՌԴ-ն ոչ մի այլ դիրքորոշում չէր կարող ունենալ, քանի որ ռուսական կողմն ինքն է մշտապես այլ երկրներին կոչ անում չմիջամտել ինքնիշխան պետությունների ներքին գործերին։

Աղբյուրը՝ Factor.am