ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Քիչ առաջ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն առաջին ընթերցմամբ անցավ միաձայն։ Բանաձևի երկրորդ ընթերցումը նախատեսված է հաջորդ տարվա մարտի 22-ին։
Այս բանաձևը, որի հեղինակը Թիմ Լոութոնին է, իր կարևորագույն նշանակությունը կունենա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հետագա գործընթացում»։