Էլ ի՞նչ է պետք հաստատելու համար, որ քաղաքականությունը ու բարոյականությունը անհամատեղելի են․ Բորիս Նավասարդյան

Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Կարո՞ղ ենք Հայաստանում երբեւէ իշխանության հասած քաղաքական ուժի անուն տալ, որը այս կամ այն փուլում չի համագործակցել Գագիկ Ծառուկյանի հետ: Կարո՞ղ ենք պատկերացնել, որ դրանցից որեւէ մեկը նոր է իմացել “ղազագրերի”, կամ ԲՀԿ առաջնորդի կենսագրության յուրահատուկ էջերի մասին: Էլ ի՞նչ է պետք հաստատելու համար, որ քաղաքականությունը (եթե առավելագույն արդյունքի է միտված) ու բարոյականությունը անհամատեղելի են…

Թեպետ, իհարկե, երկրից երկիր, հասարակությունից հասարակություն անհամատեղելիության աստիճանը տարբերվում է… Բա, էլ ի՞նչն է շատերի այդ կարգի զարմանքն ու հրճվանքը առաջացրել մի քանի կտոր թուղթ հրապարակվելուց հետո:

Կարո՞ղ ենք Հայաստանում երբեւէ իշխանության հասաց քաղաքական ուժի անուն տալ, որը այս կամ այն փուլում չի համագործակցել Գագիկ…

Gepostet von Boris Navasardian am Montag, 15. Juni 2020