Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը

Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը։ Հասմիկ Կիրակոսյանը Գյումրու ամենակոլորիտային դեմքերից մեկն էր։

Կիրակոսյանը ծնվել է 1942 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Լենինականում, ծառայողի ընտանիքում: Գյումրու համայնքապետարանի կայքում հրապարակած Կիրակոսյանի կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա 1996թ. –ից, Մարզպետարանների ձևավորումից հետո, նշանակվել է որպես՝ Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի վարիչ:

2000 թվականին արժանացել է Մովսես Խորենացի մեդալի:

2004 թվականին՝ ՀՀ Մշակույթի վաստակավոր գործչի, իսկ 2007 թվականին՝ ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալների:

2009 թվականից մինչ 2018 թվականը զբաղեցրել է մարզպետի խորհրդականի պաշտոնը:

2018 թվականին նշանակվել է Գյումրու քաղաքապետի խորհրդականի պաշտոնում:

Ունի երկու դուստր 4 թոռ:

Պարգևներ `

– «Մովսես Խորենացի» մեդալ

– «Նարեկացու» մեդալ

-«Հայրենիքի ծառայության 2-րդ աստիճանի» մեդալ

-«Ազգային ժողովի պատվո» մեդալ

-«ՀՀ վարչապետի» մեդալ

-«Ազգային ժողովի պատվո» մեդալ

-«ՀՀ նախարարության» ոսկե մեդալ

-«Սուրբ Էջմիածնի» հոգևոր մեդալ

-«ՀՀ թատերական միության» ոսկե մեդալ

-«Երկրապահ կամավորականների» մեդալ

-Մ.Նալբանդյանի պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչում և ոսկե մեդալ

-«Գյումրու Երախտավոր» մեդալ

-«Ազգային ժողովի պատվո» մեդալ

-ՀՀ Շիրակի մարզպետարանի հուշամեդալ

-Գյումրու պատվավոր քաղաքացի