ԵՄ-ն կարող է վերափոխել Կալինինգրադ ապրանքների տարանցման կանոնները. Bloomberg

ՌԴ-ի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների նոր փաթեթը կարող Է ներառել պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների Կալինինգրադ տարանցման վերափոխված կանոններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակչելով աղբյուրների:

Գործակալության հաղորդագրության համաձայն, պատժամիջոցների նոր փաթեթը նախատեսում Է ավելի վաղ ընդունված միջոցների «վերափոխումներ», մասնավորապես, դա կարող Է ընդգրկել «այն կանոնների վերափոխում, որոնք վերաբերում են պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների տարանցմանը Ռուսաստանի միջատարածք հանդիսացող Կալինինգրադ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: