Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունում գործում է արագ արձագանքման զանգերի կենտրոն

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունում գործում է արագ արձագանքման զանգերի կենտրոն։

Զանգահարեք 114 կարճ համարին, եթե ունեք տեղեկատվության անհրաժեշտություն հետևյալ հարցերի վերաբերյալ.

Սոցիալական աջակցության գործող ծրագրեր

Ընտանիքի անապահովության գնահատմանն առնչվող հարցեր

Կենսաթոշակի, երեխայի խնամքի, երեխայի ծննդյան միանվագ, մայրության նպաստներին առնչվող հարցեր

Հաշմանդամության սահմանման, վերանայման և աջակցող միջոցներին առնչվող հարցեր

Աշխատանքի տեղավորման, զբաղվածության ծրագրերին առնչվող հարցեր։

Զանգերի կենտրոնն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 09։00-18:00-ն։

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն