Գյումրիում տեղակայված ռուսական զորամասում հայտնաբերվել են երկու զինծառայողների դիակներ

Գյումրիում տեղակայված ռուսական զորամասում հայտնաբերվել են երկու զինծառայողների դիակներ
Գյումրիում տեղակայված ռուսական զորամասում հայտնաբերվել են երկու զինծառայողների դիակներ

Գյումրիում տեղակայված ՌԴ զորամասերից մեկում հայտնաբերվել են երկու զինծառայողների դիակներ` կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
«Հոկտեմբերի 23-ին, ժամը 17.00-ին, Գյումրիում տեղակայված ՌԴ մի զորամասից ոստիկանության Էրեբունու բաժնում գրություն է ստացվել, որ ժամը 09.39-ին ՌԴ սահմանապահ վարչության վերակարգի հանգստի սենյակներից մեկում հայտնաբերվել են նույն զորամասի պայմանագրային զինծառայողներ`  ՌԴ քաղաքացիներ, 1983 թ. ծնված Արմեն Զախարյանի և 1971 թ. ծնված Արթուր Ենոքյանի դիակները` կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով »,-նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի, հանգամանքները պարզվում են: Քննությունը վարում է ՌԴ դատախազությանը կից քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժինը:
© Medialab.am